ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են ակումբում Նեյմարի արտոնյալ կարգավիճակից

Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողները դժգոհ են այն փաստից, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարն ակումբում արտոնյալ կարգավիճակ ունի:   Արդեն տեղեկացրել էինք, որ թիմի ֆուտբոլիստներին արգելվել է մարզումների ժամանակ կոպիտ խաղալ 25-ամյա խաղացողի հետ: Ակումբը նաև երկու ֆիզիոթերապևտ է տրամադրել Նեյմարին: Նման հանգամանքով մյուս խաղացողներից ոչ մեկը չի կարող պարծենալ:   ՊՍԺ-ում Նեյմարի կարգավիճակն այնպիսին է, որ մարզումներին հաճախում է իր սեփական բրենդով: Մյուս խաղացողները ստիպված են օգտագործել ակումբի արտադրանքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.