Չինաստանը կարող է փակել երկրում առկա գործարանների կեսը

Թիվ մեկ արդյունաբերական երկիրը դառնալու նվաճումը հեշտ չի տրվել Չինաստանին. երկիրը բառացիորեն խեղդվում է հազարավոր գործարաններից եկող վնասակար նյութերի արտանետումների պատճառով: Օդի աղտոտվածության մակարդակն այնպիսի աստիճանի կարող է հասնել երկրում, որ շուտով որոշ շրջաններում բնակվելը վտանգավոր կլինի առողջության համար: Life.ru-ի հաղորդմամբ՝ Չինաստանի կառավարությունն արդեն սկսել է լուրջ ուշադրություն դարձնել տասնյակ միլիոնավոր մարդկանց առողջությանը սպառնացող վտանգին, սակայն, գիտնականների կարծիքով, խնդրի մասնակի լուծմանը հասնել հնարավոր կլինի միայն արդյունաբերական հիմնարկների 40 տոկոսով կրճատման դեպքում: Միևնույն ժամանակ, հետազոտողների տվյալների համաձայն՝ ավելի քան 80 000 գործարան Չինաստանում մեղադրվում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու փաստերը թաքցնելու մեջ: Չինաստանում տարեցտարի աճում է օնկոլոգիական հիվանդություններից մահացողների թիվը. դրա հիմնական պատճառը մասնագետները համարաում են վատ վիճակում գտնվող էկոլոգիան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.