Ուկրաինայի սահմանին 22 կգ սաթ տեղափոխող մեքենա են հայտնաբերել (տեսանյութ)

Ուկրաինայի Լվովի շրջանի սահմանապահները և հարկային ծառայության աշխատակիցներն ավելի քան 20 կգ սաթ են հայտնաբերել, որը թաքցրել էին Ford մակնիշի մարդատար ավտոմեքենայի գազաբալոնում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով երկրի Պետական սահմանապահ ծառայությանը, թանկարժեք քարը տեղափոխելու համար նման հնարքի է դիմել Ուկրաինայի քաղաքացին, որն «Ուստիլուգ» անցակետով ուղևորվելիս է եղել հարևան երկիր: Առգրավված քարի ընդհանուր քաշը կազմել է 21.7 կգ: Սահմանապահներն ընդգծել են, որ մեքենան, ամենայն հավանականությամբ, նույնպես կառգրավվի` որպես մաքսանենգ ապրանքի տեղափոխման միջոց: Առգրավված նյութի արժեքը ճշտվում է: https://youtu.be/oMHBWf-NvcY

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.