«Շումախերական» ավտովթար՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի ծառ արմատախիլ անելով, իսկ հետո 2.5 մետր «թռչելով»՝ «փաթաթվել» է ծառին, կա 4 վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բ. երկրորդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Կոստանդյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FC 301 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք, այնուհետև մոտ 2.5 մետր «թռիչք կատարելով»՝ կոտրել է հաստաբուն բարդին և կողաշրջված վիճակում բախվել մեկ այլ հաստաբուն բարդու։ Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը՝  վթարի հետևանքով Ա. Կոստանդյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Պապին Բաբախանյանը, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ, 29-ամյա Սահակ Գրիգորյանն ու 29-ամյա Գոռ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններ։ Ավտոմեքենան վերամբարձ քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.