«Նուբարաշենի» աշխատակիցները դատապարտյալին այցի եկած մոր մոտից սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր՝ 7,2 գրամ ընդհանուր քաշով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.