Նախորդ տարվա համեմատ սպանության դեպքերը 22-ով նվազել են. Աշոտ Ահարոնյանը վիճակագրություն է ներկայացրել

2017թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18-ով կամ 11,4%-ով նվազել են առանձնապես ծանր և 18,3%-ով՝ ծանր հանցագործությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` նշելով, որ դա հիմնականում պայմանավորված է  սպանությունների, ավազակությունների և բնակարանային գողությունների թվի նվազման հետ: Աշոտ Ահարոնյանը մասնավորապես գրել է. «2017թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18-ով կամ 11,4%-ով նվազել են առանձնապես ծանր և 18,3%-ով ծանր հանցագործությունները, ինչը հիմնականում կապված է սպանությունների, ավազակությունների և բնակարանային գողությունների թվի նվազման հետ: Ըստ առանձին հանցատեսակների, նվազել են սպանության (59-37), սպանության փորձի (26-21), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (859-840), այդ թվում` ծանր (157-148), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (97-78), բնակարանային գողության (922-567), ավազակության (43-23), կողոպուտի (189-131), տրանսպորտային միջոց փախցնելու (37-33), խուլիգանության (146-145) և մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (126-125) դեպքերը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.