Նազարբաևը կժամանի Ադրբեջան՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացմանը մասնակցելու համար

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում է հոկտեմբերի վերջին այցելել Ադրբեջան: Ինչպես հայտնում է Report գործակալությունը, Նազարբաևը կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությանը, որը կայանալու է Բաքվում հոկտեմբերի 30-ին: Բացմանը մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը տրանսպորտային միջանցք է, որը միացնելու է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը:
Մեկնաբանություններ