Մոսկվայում 28–ամյա երիտասարդն ընկել է 5-հարկանի շենքի տանիքից՝ սելֆի անելու փորձի ժամանակ

Մոսկվայի կենտրոնում տղամարդն ընկել է հինգ հարկանի շենքի տանիքից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ ցերեկը: «Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հինգ հարկանի շենքի տանիքից ընկնելուց հետո: Ականատեսների խոսքով՝ անկումից առաջ նա սելֆի էր անում», - ասել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ 1989 թվականին ծնված տղամարդը հոսպիտալացվել է վնասվածքներով:
Մեկնաբանություններ