Մոնպառնաս աշտարակի 59-րդ հարկում սահադաշտ է բացվել՝ 210 մետր բարձրությամբ

Աշնանային արձակուրդների ընթացքում Փարիզի ամենահայտնի աշտարակներից մեկի՝ Մոնպառնասի պանորամային դիտարանի բացօթյա տարածքը կվերածվի չմշկասահքի դաշտի: Ինչպես ներկայացնում է Euromag-ը, 210 մետր բարձրությամբ տեղակայված սահադաշտում չմշկել քաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան մինչև նոյեմբերի 5-ը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ սահադաշտը հարմարեցվել է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ժամանցի համար: Չմշկասահքով զբաղվող նորեկների հaմար հիանալի վայր հանդիսացող սահադաշտը բացվել է Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող երկնաքերի 59-րդ հարկում, որտեղից 360 աստիճանով գեղեցիկ համայնապատկեր է բացվում դեպի Փարիզի տեսարժան վայրերից շատերը:
Մեկնաբանություններ