Մշտապես շահարկվում է հարցը, որ ընտրություններին զինվորները քվեարկությունների ժամանակ ուղղորդվում են սպաների կողմից. Սերգեյ Բագրատյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մինչ հարց կուղղեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հիշեցրեց, որ գրեթե միշտ համապետական ընտրությունների ժամանակ շահարկվում է այն հարցը, որ զինվորները քվեարկությունների ժամանակ ուղղորդվում են սպաների կողմից։ Սերգեյ Բագրատյանը մեջբերեց օրենքի նախագծում տեղ գտած դրույթը, ըստ որի՝ զինծառայողն իրավունք չունի պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, ապա հարցրեց. «Արդյո՞ք կատարվում է համալիր միջոցառումների ներդրում՝ նման երևույթներից բանակը զերծ պահելու համար»։ Նախարար Սարգսյանը պատասխանեց, որ պատգամավորի հարցը լայն քաղաքական հարց է, որը ճիշտ կլիներ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցնել, քանի որ «քաղաքականություն իրականացնողը կառավարությունն է»: «Միջոցներ ձեռնարկվում են. անցած ընտրությունների ժամանակ ունեցել ենք իրազեկման ծրագիր մի շարք միջազգային կառույցների հետ՝ զինվորական քվեարկության անաչառության հետ կապված։ Այսօր ունենք մեծ ծրագիր, որն իրականացնում ենք ԵԽ-ի հետ, և այս ընթացքը մշտական է, կարծում եմ՝ մեծ կարևորություն ունի նաև քաղաքացիական կրթությունը, որը դպրոցից պետք է լինի»,-նշեց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.