ՄՅՈւ-ի լեգենդ. Թիմին պետք չէ Մեսութ Օզիլը, քանի որ կա Հենրիխ Մխիթարյանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Միքայել Սիլվեստրը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալից» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի հնարավորությունը:   «Եթե ֆուտբոլիստներին խմբերի եք բաժանում, ապա Օզիլին կընդգրկեի Մխիթարյանի և Մատայի հետ, ուստի արդեն ունես երկու այդպիսի խաղացող:   Տեխնիկա, դաշտը տեսնելու և փլեյմեյքերի որակներ: Ինչո՞ւ գնել մեկ ուրիշին: Պետք չէ կուտակել նմանատիպ ֆուտբոլիստների»,- Սիլվեստրի խոսքը մեջբերում է «beIN Sports»-ը:   Հիշեցնենք, որ «զինագործների» հետ Օզիլի պայմանագիրն ավարտվում է ամռանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.