Մերկելը հանդիպել է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt-ի թղթակցի կնոջ հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից, 8 ամիս շարունակ Թուրքիայում կալանքի տակ պահվող Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելի կնոջը՝ Դիլեք Մայթյուրք Յուջելին, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Նշվում է, որ Մերկելը տեղեկություններ է ստացել Դենիզ Յուջելի վիճակի և դատական գործընթացի մանրամասների մասին: Հայտնի է, որ Գերմանիայի կանցլերի և Դիլեք Մայթյուրք Յուջելի հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսթագի շենքում գտնվող Մերկելի գրասենյակում: Ավելի վաղ Մերկելը Յուջելի կալանավորումն անվանել էր ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն: Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Մեկնաբանություններ