Մեսսին՝ Ռոնալդուին. Դու արժանի էիր լավագույնի կոչմանը

Հոկտեմբերի 23-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:   Իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան մանրամասներ է ներկայացրել պորտուգալացի հարձակվողի և Լիոնել Մեսսի զրույցից, որը տեղի է ունեցել մրցանակաբաշխությունից հետո:   «Այս տարի դու լավագույնն էիր և ավելի արժանի էիր այս մրցանակին, քան ես: Շնորհավորում եմ»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է Ինդան:   Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը «սերուցքայինների» հետ նվաճել էր Իսպանիայի առաջնության տիտղոսը, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի տիտղոսները:
Մեկնաբանություններ