Ձերբակալվել է Վլադիմիր Էտուշից 28 մլն ռուբլի գողանալու համար կասկածվող անձը

Քննիչները ձերբակալել են անձին, որը կասկածվում է խորհրդային հայտնի ու սիրված դերասան Վլադիմիր Էտուշից 28 մլն ռուբլի գողանալու համար: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մոսկովյան վարչությանը հղումով, կասկածյալը 59-ամյա տղամարդ է: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Էտուշի միլիոնները խաբեությամբ յուրացնելու համար կասկածվում է Աբխազիայի ազգային բանկի նախկին նախագահ Դաուր Բարգանջիան: Նա 2013-ին դերասանին առաջարկել էր շահավետ պայմաններով շվեյցարական բանկում ավանդ բացել: Արդյունքում Էտուշն իր բոլոր խնայողությունները  փոխանցել է այդ հաշվին: 2017թ. հոկտեմբերին նա Բարգանջիայից պահանջել է վերադարձնել իր գումարը, բայց մերժում է ստացել: Այնուհետև դերասանը դիմել է իրավապահ մարմիններին: Այժմ քննիչները խոշոր չափի գումարի յուրացման փաստով քրեական գործ են հարուցել:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.