Հավայի նահանգում կտուգանեն փողոցն անցնելու ժամանակ հեռախոսից օգտվելու համար

ԱՄՆ-ի Հավայի նահանգի իշխանությունները տուգանք են սահմանել հետիոտների համար, որոնք սմարթֆոններ և այլ սարքեր են օգտագործում արշիպելագի կղզիներից մեկում փողոցի երթևեկելի մասն անցնելու ժամանակ: Այս մասին ասվում է նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուի քաղաքապետարանի կայքում: «Նոր հրահանգը, որն արգելում է Օախու կղզում բջջային հեռախոսին կամ այլ էլեկտրոնային սարքի նայել փողոցը կամ մայրուղին անցնելու ժամանակ, ուժի մեջ է մտնում չորեքշաբթի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին», - ասվում է կայքի հայտարարությունում: Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր օրենքը նախատեսում է 15-35 հազար դոլարի չափով տուգանք այն անձանց համար, որոնք առաջին անգամ են խախտել օրենքը: Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ նույն հետիոտնին հեռախոս օգտագործելու ժամանակ բռնացնելու դեպքում տուգանքի չափը կբարձրացվի 75-99 դոլարով: Ազգային անվտանգության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2000-2011 թվականներին ԱՄՆ-ում ավելի քան 11 հազար մարդ տուժել է ՃՏՊ-ներում, որոնց պատճառը հետիոտների՝ ճանապարհն անցնելու ժամանակ հեռախոսներին նայելն էր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.