Հայտնի է դարձել՝ որքան է Ռուսաստանին պարտք Բելառուսը

Մինսկին տրամադրված պետական վարկերով Բելառուսի պարտքը ՌԴ-ին հոկտեմբերի սկզբի դրությամբ կազմել է 6,5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցության տեղեկատվական նյութերը: «2017 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ ՌԴ տրամադրած պետական վարկերով Բելառուսի Հանրապետության պարտքի չափը կազմել է 6,2 միլիարդ դոլար և 59,9 միլիարդ ռուբլի (ընդհանուր 6,5 միլիարդ դոլար): Բելառուսը ժամկետանց պարտավորություններ չունի»,- նշված է նյութերում: Հաղորդվում է, որ գործող համաձայնագրերով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 15 միլիարդ դոլար:
Մեկնաբանություններ