Հակառակորդը արկակոծել է հայկական դիրքերը. 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել: ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.