
Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացել է «ԲՄԱ-Խաբարովսկ»-«Դինամո Պետերբուրգ» հանդիպումը, որում տանտերերը 2:0 հաշվով հաղթանակ են տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
«ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որն իր անմիջական մասնակցությունն է ունեցել խփված երկու գոլերում:
Հենց Կորյանի փոխանցումներից հետո են Նավալովիչն ու Մարկովիչն առաջին կեսում գրավել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի դարպասը:
Նշենք` «Դինամոյի» կազմում հանդիպմանը հայտավորված չի եղել հայ հարձակվող Միխայիլ Մարկոսովը:
Այս կերպ, Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «ԲՄԱ-Խաբարովսկը» կխաղա «Շիննիկ»-«Օլիմպիեց» զույգի հաղթողի հետ:
https://youtu.be/cek4zAUeazc