Իսրայելը կրկին իր աջակցությունն է հայտնել Իրաքյան Քրդստանին

Իսրայելը կրկին իր աջակցությունն է հայտնել Իրաքյան Քրդստանին՝ կոչ անելով աշխարհին օգնել քրդերին իրենց անվտանգության ապահովման ու ապագան կառուցելու հարցում, այս մասին խոսել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, գրում է gazeteduvar.com.tr կայքը: Իսրայելի վարչապետը շեշտել է, որ իրենք մեծ համակրանքով են մոտենում քրդերի՝ անկախություն ունենալու ձգտմանը: Առայժմ Նեթանյահուն միակ առաջնորդն է, որն աջակցում է Իրաքյան Քրդստանի անկախությանը: Ամիսներ առաջ Իսրայելի վարչապետը թեմայի շուրջ խոսել էր ԱՄՆ այցի ժամանակ: Ավելի վաղ Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը հանդես էր եկել Քրդստանին աջակցող կոչով ու կոչ արել ԱՄՆ-ին նույնպես աջակցել իրաքցի քրդերին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.