Թրամփին կոչ են արել դադարեցնել գրառումներ կատարել «Twitter»-ում

ԱՄՆ-ում դեմոկրատների կուսակցության Սենատի խմբակցության ղեկավար Չակ Շումերը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել իր գրառումները «Twitter»-ում եւ սկսել զբաղվել ամերիկացիների խնդիրների լուծմամբ: «Նախագահ Թրամփը հարկ է, որ դադարեցնի թվիթներ գրելն ու սկսի իրական կյանքով ապրելը: Մենք լիդեր չենք տեսնում այս նախագահի մեջ: Այն ինչ անում է, միայն թվիթներ է գրում եւ խորացնում եղած խնդիրները: Ամերիկացիները դա չէ, որ ուզում են»- «РИА Новости»-ի փոխանցմամբ հայտարարել է Շումերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Շումերը նաեւ կոչ է արել, որպեսզի ԱՄՆ նախագահը ոչ թե միայն ինչ որ տեղ թշնամիների փնտրի, այլ «հագնի ձեռնոցներն» ու զբաղվի ամերիկացիների խնդիրների լուծմամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.