Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը

2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը:   Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:   «Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ):   Դիմումը հաստատվեց, և հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ:   ՉՄՄ-ը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.