Երևանում. բախվել են Volkswagen-ը, LADA-ն և «Սանիթեք» ընկերության բեռնատարը. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատները։
Մեկնաբանություններ