Երևանի Տիգրան Մեծ պողոտայում հեռակառավարվող տեսախցիկ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017թ. հոկտեմբերի 30-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 9-րդ հասցեի դիմաց կգործարկվի հեռակառավարվող տեսախցիկ, որի միջոցով հսկողություն կիրականացվի տվյալ հատվածում երթևեկության կանոնների պահպանման ուղղությամբ, մասնավորապես՝ կանգառի կանոնների խախտումների նկատմամբ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.