«Ենիսեյն» առանց Արթուր Սարկիսովի դուրս է մնացել Ռուսաստանի Գավաթի խաղարկությունից

Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ՖԱԼ-ի առաջատար Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտություն է կրել ազգային լիգայի աութսայդեր «Լուչ-Էներգիայից» և դուրս է մնացել հետագա պայքարից:   «Ենսիեյի» կազմում վնասվածքի պատճառով հանդիպմանը հայտավորված չի եղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:   Մեկ այլ հայ ֆուտբոլիստ` Արթուր Մալոյանը, փոխարինվել է հանդիպման 54-րդ րոպեին,իսկ «Լուչ-Էներգիայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը:   Այս կերպ, «Լուչ-Էներգիան» դուրս է եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Տոսնո»-«Տոմ» զույգի հաղթողի հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.