Գողացել են Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձը հաստատող փաստաթղթերի գողության փաստով: Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, դերասան Արմեն Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել է իրավապահներին: Ութսուներկուամյա դերասանի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկից, ուր հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով: Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա գնացել է դատարան ու իրենից 44 տարով փոքր կնոջից ամուսնալուծվելու հայց ներկայացրել: Ջիգարխանյանի խոսքով՝ կինն իրեն ոչ միայն թալանել է, այլև փորձել սպանել: Հետաքրքրական է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետացել է Ջիգարխանյանի կտակը: Նրա մտերիմների խոսքով՝ Վիտալինան յուրացրել է դերասանի ամբողջ կարողությունը:     Картинки по запросу Джигарханян. Личное дело
 
Մեկնաբանություններ