Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է զինվորական հոսպիտալի վիրաբուժական կենտրոն

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը տեղափոխվել է տեղի զինվորական հիվանդանոցի վիրաբուժական կենտրոն: Ինչպես փոխանցում է Globo-ն, հոսպիտալացման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում է, որ նախնական տեղեկություններով՝ դա կապված չէ կորոնար շնչերակի բարդությունների հետ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր բրազիլացի առաջնորդի մոտ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի խորհրդարանի հանձնաժողովը չի հաստատել երկրի ղեկավարին առաջադրվող մեղադրանքները:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.