Բորուսիայի ֆուտբոլիստ. Վերջին 7 տարում այնքան չէի նյարդայնացել, որքան Մագդեբուրգի հետ խաղում

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը խոստովանել է, որ շատ է նյարդայնացել Գերմանիայի Գավաթի խաղարկության 2-րդ տուրի` «Մագդեբուրգի» հետ խաղում:   29-ամյա ֆուտբոլիստը ծնունդով Մագդեբուրգից է և 2001-ից 2005 թվականներին հանդես է եկել այդ ակումբի երիտասարդական թիմի կազմում.   «Վերջին 5,6 նույնիսկ 7 տարվա ընթացքում ես այնքան չէի նյարդայնացել, որքան` «Մագդեբուրգի» հետ խաղում: Այստեղ խաղալն ինձ համար ինչ-որ առանձնահատուկ բան է: Հաճելի էր վերադառնալ Մագդեբուրգ:   Պատահական չէ, որ նրանք երրորդ Բունդեսլիգայի 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում: Հեշտ խաղ չէր, իսկ մարզադաշտում տիրող մթնոլորտը պարզապես հիանալի էր, բայց «Բորուսիան» դրան պատրաստ էր և կարողացավ խոշոր հաշվով հաղթանակի հասնել»,- Շմելցերի խոսքերն է փոխանցում «Բորուսիայի» մամուլի քարտուղարությունը:   Հիշեցնենք` «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Այս փուլում իրենց մրցակցին դորտմունդցիները կիմանան վիճակահանության արդյունքներով:
Մեկնաբանություններ