Բեղ-մորուքով Մոնա Լիզայի կտավը վաճառվել է 750.000 դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանը հայտնի է արվեստի նկատմամբ ինքնատիպ, հակասական մոտեցմամբ: Ինչպես նշում է Luxury Launches կայքը, օրերս հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը վաճառել է Դյուշանի ամենաինքնատիպ գործերից մեկը՝ հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի յուրահատուկ տարբերակը, որում հերոսուհին պատկերված է բեղ-մորուքով: Նշվում է, որ կտավն արվել է 1964թ.: Անհայտ գնորդը դրա համար վճարել է 750.000 դոլար՝ չնայած աճուրդից առաջ մասնագետները կանխատեսել էին, որ արվեստի գործը կվաճառի մի քանի միլիոն եվրոյով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.