Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ռեյդով գրավել են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնը ռեյդով գրավել են։ Մազուրը «360» հեռուստաալիքին հայտնել է, որ թատրոնը գրավել է «հայկական խմբավորում»։ Թատրոնի ղեկավարությունը հեռացված է, հաշվապահությունը՝ գրավված, իսկ Ջիգարխանյանը փակված է իր գրասենյակում՝ առանց հեռախոսի։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ iz.ru կայքը հայտնում է, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է դարձել փոխտնօրեն Ելենա Գիլվանովան։ Նախկինում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, սեփական ցանկությամբ ազատվել է։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.