Արագածոտնում ընտանիքի 7 անդամները թունավորմամբ հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթիոլոգիայի թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1966 թ. ծնված Տիգրան Ս.-ն, 2015 թ. ծնված Լալա Ս.-ն, 1990 թ. ծնված Սերոբ Ս.-ն, 1993 թ. ծնված Սևակ Ս.-ն, 1994 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1969 թ. ծնված Լալա Հ.-ն և 1990 թ. ծնված Մարինե Կ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Պարզվել է, որ ժամը 4.00-ի սահմաններում Դաշտադեմ գյուղի իրենց տանը խոհանոցի գազի խողովակից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով նշված անձինք թունավորվել են: Կատարվում է հետաքննություն:
Մեկնաբանություններ