Ավստրիայում ձերբակալվել է 70 մարդ սպանած պակիստանցի քիլլերը

Ավստրիայում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա պակիստանցի պրոֆեսիոնալ քիլլերին, որի հաշվին 70 պատվիրված սպանություն կա: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Պակիստանցի մսագործ մականունով քիլլերը ձերբակալվել է ապօրինի միգրանտների խմբի կազմում, որոնք փորձել են Հունգարիայի տարածքից մտնել Ավստրիա: Նա ձերբակալվել է Ինտերպոլի միջազգային օրդերի հիման վրա: Նշվում է, որ հանցագործի ձերբակալությունը հնարավոր է դարձել հունգարական և ավստրիական հատուկ ծառայությունների ջանքերի համակարգման, ինչպես նաև՝ հանցավոր խմբավորումներ մտած տեղեկատուների աշխատանքի շնորհիվ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.