Առնվազն 2800 ներգաղթյալ է խեղդվել Միջերկրական ծովի ջրերում այս տարվա սկզբից. International Organization for Migration

Առնվազն 2800 ներգաղթյալ խեղդվել է Միջերկրական ծովի ջրերում այս տարվա սկզբից, այս մասին տեղեկանում ենք Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) զեկույցից, փոխանցում է թուրքական demokrathaber.org կայքը:
2017թ.-ի սկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է հասել շուրջ 150 000 ներգաղթյալ, 2016թ.-ին նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 325 000: Կառույցը շեշտել է, որ ռետինե մոտորանավակները, որոնց խորտակման հետևանքով մահանում են ներգաղթյալները, հարմար չեն նման երկարատև ճանապարհորդությունների համար: Նշենք, որ 2016 թվականի ընթացքում մահացել է ավելի քան 7.000 գաղթական, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների ուսումնասիրությունների հաշվարկով: Միգրացիայի միջազգային կազմակերպության հաշվարկով 2016թ.-ին մահացել կամ անհայտ կորել է 7.189 ներգաղթյալ, նրանցից միայն 4.812-ը կորել կամ խեղդվել է Միջերկրական ծովի ջրերում:
Մեկնաբանություններ