
Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի շենք այսօր երեկոյան անծանոթ մարդիկ են ներխուժել և գրավել են տարածքը:
Life.ru-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին նման տեղեկություն է հաղորդել թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: «Թատրոնում անհասկանալի մարդիկ են շրջում, փաստաթղթեր են փոխում: Ժամանակ առ ժամանակ բերում և տանում են Արմեն Ջիգարխանյանին, սակայն հասկանալի է, որ նա ոչինչի չի կարող որոշել: Թատրոնի աշխատակիցները բազմաթիվ սպառնալիքներ են ստանում»,- ասել է վերջինս:
Կորնեևայի խոսքով՝ թատրոնում այսօր նախատեսված ներկայացումը հետաձգվում է: Հանդիսատեսից ներողություն են հայցում պատճառած անհարմարության համար:
Ներկա պահին հայտնի չէ`դիմե՞լ են արդյոք աշխատակիցները իրավապահ մարմիններին, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն այս պահին ամուսնալուծության գործընթացի մեջ է: Դերասանը պնդում է, որ իր կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փորձել է սպանել իրեն: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիգարխանյանը կորցրել է անձնագիրը: