ԱՄՆ Կոնգրեսում ցուցարարը ռուսական դրոշներ է նետել Թրամփի ուղղությամբ և նրան դավաճան անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սառն ընդունելություն էր սպասվում Կապիտոլիումի շենքում, ուր նա ժամանել է այսօր՝ հանրապետական սենատորների հետ հանդիպելու համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երբ երկրի ղեկավարն անցնելիս է եղել միջանցքով, ներկաներից մեկը, ով գտնվում էր լրագրողների շարքում, ռուսական դրոշակների տրցակ է նետել նրա կողմն ու բացականչել. «Թրամփը դավաճանություն է»: Վայրկյաններ անց նա հավելել է. «Ինչո՞ւ եք խոսում հարկերից, երբ պետք է խոսեք դավաճանությունից»: Թրամփը որևէ կերպ չի արձագանքել կատարվածին, իսկ ոստիկանները որոշ ժամանակ անց են ձերբակալել տղամարդուն, որը շարունակում էր վանկարկել իր կարգախոսերը: Ամերիկյան հեռուստաընկերության տվյալներով՝ ցուցարարի անունը Ռայան Քլեյթոն է, նա ներկայացնում է «Ամերիկացիները գործում են» խումբը: Նա հուլիսին կոնգրեսում ռուսական դրոշներ էր նետել Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշների ուղղությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.