Ադրբեջանցի զինծառայողը փախել է Վրաստան

Ադրբեջանցի զինծառայող, կապիտան Վալեխ Գարաևը փախել է զորամասից և այժմ գտնվում է Վրաստանում, այս մասին հաղորդում է Times.am-ը: Տեղեկատվության համաձայն, ադրբեջանցի սպան զորամասը լքել է հոկտեմբերի 23-ի գիշերը, նրա խոսքով հայկական կողմի գործողությունից հետո: Վ. Գարաևը երեկ գտնվել է Վրաստանի Մառնեուլի մարզի Մարաբդա գյուղում: Նա փորձել է ապաստան գտնել իր հարազատների տանը, սակայն այստեղից նրան վռնդել են: Ներկայում Վ. Գարաևի գտնվելու վայրն անհայտ է: Վ. Գարաևը պատմել է, որ ինքը ստիպված է եղել դասալքություն իրականացնել, քանի որ իրեն կամ մահ էր սպառնում հայերից, կա՛մ էլ կկանգներ դատարանի առաջ. իր վաշտի անկարգապահ զինվորների պատճառով կիրակի գիշերը հայ զինծառայողներին հաջողվել էր մուտք գործել դիրքեր և սպանել 7 զինվորականի: Վ. Գարաևը նաև հայտնել է, որ իր հետ միասին փախուստ են իրականացրել դասակի հրամանատարներից մեկը և մեկ սերժանտ: Իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: «Minval.az» հրատարակությունը խնդրել է մեկնաբանություններ պաշտպանության նախարարությունից և գլխավոր դատախազությունից: Նոր տեղեկություններ կհրապարակվեն մոտ ժամանակներում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.