Ադրբեջանում ձերբակալվել են երկրից մեծ քանակությամբ արժույթ դուրս բերելու մեջ կասկածվողները

Ադրբեջանում ձերբակալել են արժույթի մաքսանենգության մեջ կասկածվող անձինք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի Պետանվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Պետանվտանգության ծառայության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են երկրից մեծ քանակությամբ արժույթ դուրս բերելու մաքսանենգության մեջ կասկածվողները», -ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ անցկացված խուզարկության ընթացքում ձերբակալված անձանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է 71 500 դոլար, 6500 ռուբլի և 4300 մանաթ: Գործով օպերատիվ հետաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանություններ