8 ամենաօգտակար չրերը

Օգտագործելով այս չրերը դուք հնարավորություն կունենաք ստանալ օգտակար նյութեր ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարի: Պապայայի չիր. ամրացնում է ամբողջ օրգանիզմը, ակտիվացնում սպիտակուցային նյութափոխանակությունը և բարձրացնում սեքսուալ ակտիվությունը: Խուրմա. բարձրացնում է աշխատունակությունը, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ամրացնում է իմունային համակարգը: Տանձ. այն լավ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա, օրգանիզմից հանում է տոքսինները և ծանր մետաղները: Ծիրանաչիր. այն կալիումի անփոխարինելի աղբյուր է, շատ լավ ազդեցություն է ունենում սրտի վրա և հիանալի կանխարգելիչ միջոց է օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Թուզ. այն պարունակում է մի շարք օգտակար նյութեր, կանոնավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, օրգանիզմից հանում է մակաբույծներին: Թուզի չիրը նույնպես հակազդում է քաղցկեղային հյուսվածքների զարգացմանը:   Սալորաչիր. հիանալի միջոց է առողջ աղեստամոքսային համակարգի համար: Այն օգտակար է նաև երիկամների, լյարդի և սրտի հետ խնդիրներ ունեցողների համար: Վիտամին A-ի շնորհիվ սալորաչիրը նաև լավացնում է տեսողությունը: Չամիչ. այն հիանալի հակադեպրեսանտ է և օգնում է վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ: Բալի չիր. այն չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվությունը, ինչի շնորհիվ երիտասարդացնում է մաշկը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.