Ֆրանսիայում անհայտ անձինք 19 ավտոմեքենա են հրդեհել (լուսանկարներ)

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերն անհայտ անձինք հրդեհել են ֆրանսիական Enedis էներգետիկ ընկերությանը պատկանող 19 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Enedis ընկերության արտադրական օբյեկտի մոտ, որը տեղակայված է Լիմոժ քաղաքում: Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են և վերականգնման ենթակա չեն: Նշվում է, որ ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի հետաքննությունը. իրավապահ մարմինների աշխատակիցներն արգելափակել են տարածքը:          
 
Մեկնաբանություններ