Օդեսայի օդանավակայանն ու Կիևի մետրոն հաքերային հարձակման են ենթարկվել

Ուկրաինայում Օդեսայի միջազգային օդանավակայանը հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն: «Հայցում ենք ուղևորների ներողամտությունը սպասարկման համար անհրաժեշտ ժամանակի հարկադիր ավելացման համար», - ասվում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: Ներկա պահին օդանավակայանի բոլոր ծառայություններն ակտիվացված ռեժիմով են աշխատում: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կիբեռհարձակման են ենթարկվել նաև Կիևի մետրոյի համակարգիչները: Աղբյուրի տվյալներով՝ խոսքը կարող է «Պետյա» վիրուսի տարբերակներից մեկի՝ Petya.A-ի մասին լինել: Ուկրաինական հեռուստաալիքի տվյալներով՝ հաքերային հարձակում է իրականացվել նաև ենթակառուցվածքների նախարարության համակարգի նկատմամբ, սակայն պաշտոնական աղբյուրներն այդ տեղեկությունը հերքել են՝ նշելով, որ գերատեսչությունում տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:
Մեկնաբանություններ