Ցեղասպանության մասին «Անապատի ագռավները» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի հանրահայտ «Ալեքս» կինոթատրոնում կայացել է Միջազգային կինոփառատոնը, որին մասնակցել է մոտ 90 ռեժիսոր: Ինչպես նշում է The Los Angeles Times պարբերականը, «Անապատի ագռավները» («Crows of the Desert») ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել: Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկաբնակ Լևոն Փարյանի նախնիների կյանքի պատմությունը, մասնավորապես այն, թե ինչպես է նրա պապը փախել թուրք զինվորներից, ինչպես նաև՝ թե ինչպես է փրկվել մոտ 1.000 հայ: Աղբյուրը մանրամասնում է, որ Մարթա Հուսկի ֆիլմի հիմքում ընկած է Փարյանի գիրքը: Ընդհանուր առմամբ, կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է ավելի քան 160 ֆիլմ՝ աշխարհի տարբեր անկյուններից:
Մեկնաբանություններ