Սիրիայի հետ սահմանին մարտեր են տեղի ունեցել «փեշմերգայի» և Իրաքի ուժերի միջև

Երեքշաբթի առավոտյան Իրաք-Սիրիա սահմանին մարտեր են բռնկվել «փեշմերգայի» քրդական զինված խմբավորումների և իրաքյան աշխարհազորայինների միջև: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի ավագ խորհրդական Հեմին Հավրամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի քրդական ինքնավարության անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին երկու օրերին Իրաքի իշխանությունները շարունակել են տանկերի, հրետանու, ինչպես նաև ամերիկյան սարքավորումների տեղակայումը: «Այս առավոտյան Մահմուդիայում՝ Ռաբիայի մոտակայքում, ժողովրդական աշխարհազորայինների ջոկատները հարձակվել են «փեշմերգայի» ուժերի վրա: «Փեշմերգան» հակադարձել է այդ հարձակումը և հետ գցել աշխարհազորայինների խմբերը Ռաբիա…»,- իր Twitter-ի էջում գրել է Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժայինները քրդական «փեշմերգայի» զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներում իշխանությունը վերականգնելու գործողություն են սկսել: Չհանդիպելով քրդական խմբավորումների դիմադրությանը՝ իրաքցի զինվորականները վերականգնել են Քիրքուք քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որը վերջին երեք տարիներին քրդական ինքնավարության անմիջական ղեկավարության տակ էր գտնվում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.