Սաուդյան Արաբիան հայտարարել է աշխարհի ամենանորարարական քաղաքի ստեղծման մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է թագավորությունում նորարարական և առևտրային ապագայի քաղաքի ստեղծման մասին, որը կկոչվի Նեոմ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Սաուդյան Արաբիան զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2030 թվականը կստեղծի նոր սերնդի Նեոմ գլոբալ քաղաքը, որը կդառնա քաղաքակրթությունների հատման գլոբալ կենտրոն», - ասվում է նոր նախագծի ներկայացման մեջ: Այն ներկայացվել է մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող Future investment initiative համաժողովի ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ապագայի քաղաքի մակերեսը կկազմի 26 հազար ք/կմ. այն կկառուցվի երկրի հյուսիսում: Նախագծի հեղինակների գաղափարի համաձայն՝ Նեոմը պետք է տնտեսապես կապի արաբական երկրները, Աֆրիկան, Ասիան, Եվրոպան և ԱՄՆ-ն: Սպասվում է, որ նոր քաղաքը ներդրողներին կբերի ավելի քան 500 միլիարդ դոլարի եկամուտ:
Մեկնաբանություններ