Ռուս ինժեներները թռչող մեքենայի նախագիծ են ցուցադրել

Ռուս ինժեներները, չցանկանալով հետ մնալ տեխնոլոգիական ոլորտի նորարարություններից, ներկայացրել են թռչող մեքենայի նախագիծ, որը ստացել է Furia N1 անվանումը: Մասնագետների համաձայն՝ իրենց ստեղծած նորույթն ի տարբերություն մյուս թռչող մեքենաների օդ չի բարձրանա ուղղաթիռի պես և չի թռչի քաղաքից քաղաք: Այն կկարողանա օդում մնալ մոտ 5 րոպե: Մեքենայի իրական տարբերակը կկարողանա տեղավորել 2 մարդու, մինչդեռ բեռնախցիկի փոխարեն տեղադրված կլինի ռեակտիվ ուժային համակարգ: Ինչպես նշում է motor.ru-ն, նախնական օրինակի աշխատանքային տարբերակի արտադրության ու փորձարկման մասին դեռևս տեղեկություն չկա: Այժմ մասնագետները ցանկանում են ներդրողներ գտնել նախագիծը կյանքի կոչելու համար: Ինժեներներից մեկի՝ Կոնստանտին Կրավցովի կարծիքով՝ թռչող մեքենաներն աշխարհում տարածում կգտնեն 150 տարուց ոչ շուտ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.