
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ կարող է կարիերան շարունակել միայն այն դեպքում, եթե «ծեր սինյորան» կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ինձ չի թվում, որ ես կփոխեմ իմ որոշումը: Ցանկանում եմ ավարտել կարիերաս: Չեմ մտածում ապագայիս մասին: Պարզապես ցանկանում եմ հետևել իրադարձություններին:
Չեմ կարծում, թե 1-2 տարին կարիերայումս ինչ-որ բան փոխեր: Միակ դեպքը, որ կշարունակեմ իմ կարիերան, դա Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է»,- իտալացի դարպասապահի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է տարվա լավագույն դարպասապահ մրցանակին: