
Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն շնորհավորել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկութան արդյունքներով նա շրջանցել է Լիոնել Մեսսիին («Բարսելոնային») և Նեյմարին («Բարսելոնա»/ ՊՍԺ).
«Շնորհավորում եմ Կրիշտիանուին ՖԻՖԱ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Դու գրում ես ֆուտբոլի պատմությունը»,- գրել է Պելեն «Թվիթերում»:
Հիշեցնենք` այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկրի սուպերգավաթակիր, նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի Գավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ռմբարկուն` 13 խաղում դառնալով 12 գոլի հեղինակ: