Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից, «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը,  տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական,  տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար  Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը,  պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.