Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը. Մեդվեդև

«Գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում: Ակնհայտ է, որ այստեղ դրա համար կան հզոր հիմքեր»,-ի պատասխան ռուսաստանցի լրագրողի հարցի՝ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա ասաց, որ իրենց երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք այլ սննդամթերքներ ու պահածոներ, որոնք տարբերվում են որակով: Հատուկ տեղ է գրավում հայկական ծիրանը: «Ես հենց նոր ի դեպ իմացա, իմ գործընկերն ասաց, որ ուշահաս ծիրան էլ կա, որի բերքահավաքը հենց այս պահին է»,պատմեց Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Մեդվեդևի խոսքով, լավ պոտենցիալ կան մեծ հնարավորություններ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը զարգանալուն զուգահեռ առայժմ պահպանում է սահմանափակումները մի շարք երկրներից սննդամթերքի ներկրումների համար:
Մեկնաբանություններ