Հրապարակվել է «Эхо Москвы»-ի լրագրողի վրա հարձակվողի ներխուժման տեսանյութը

«Эхо Москвы» ռադիոկայանը Twitter-ում հրապարակել է տեսահսկման խցիկներից ստացված տեսաձայնագրություն, որում երևում է՝ ինչպես է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի վրա հարձակված անձն արցունքաբեր գազ կիրառում անվտանգության աշխատակցի նկատմամբ: Տեսանյութում տղամարդը ցույց է տալիս փաստաթղթերն անվտանգության աշխատակցին, ինչից հետո գազ է կիրառում և մտնում շենք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին տղամարդը մտել է«Эхо Москвы» ռադիոկայանի խմբագրություն և դանակով հարձակվել Տատյանա Ֆելգենգաուերի վրա՝ հարվածելով նրա կոկորդին: Նա հոսպիտալացվել է և վիրահատությունից հետո մտցվել արհեստական կոմայի մեջ: Բժիշկների գնահատմամբ՝ Ֆելգենգաուերը ծանր վիճակում է: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, նա Բորիս Գրիցն է, որը հայտարարել է, թե լրագրողն իրեն «հեռազգացությամբ հետապնդել է 2 ամիս»։     Появилось видео проникновения в Эхо Москвы напавшего на журналистку   https://youtu.be/mnRPxENSsdo
Մեկնաբանություններ