Հունաստանում վառել են 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում կայացել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ արարողությունն ավանդաբար անցկացվել է հին տաճարում, իսկ կրակը վառվել է արևի ճառագայթներից: Ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Օլիմպիադան տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում և բիաթլոնում: Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին։
Մեկնաբանություններ