Հունաստանի ԶԼՄ-ները 48 ժամ տևողությամբ գործադուլ են հայտարարել

Հունաստանի լրագրողների առաջատար արհմիությունները երկօրյա գործադուլ են հայտարարել բոլոր ԶԼՄ-ներում: Այն կսկսվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 06:00-ին, և կավարտվի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 06:00-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործադուլը հայտարարվել է EDOEAP լրացուցիչ ապահովագրման և օգնության միասնական լրագրողական կազմակերպության փրկության համար, որի շնորհիվ ԶԼՄ-ների աշխատակիցները լրացուցիչ կենսաթոշակներ և բժշկական օգնություն են ստանում: Լրագրողները պահանջում են պահպանել լրացուցիչ սոցիալական ապահովագրության համակարգը, դադարել ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների խախտումը: Գործադուլի ընթացքում ռադիոյով և հեռուստատեսությամբ երկու օր չեն հեռարձակվի նորությունները, աշխատանքը կդադարեցնեն լրատվական կայքերի մեծ մասը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.